Film / T V / Radio

Sort By: Full Name
Arpi Gabrielyan

Ծնվել է 1989թ. նոյեմբերի 18-ին: 2006թ. ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը և արվեստի դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժինները: 2001-05թթ մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան երգի մրցույթին և արժանացել 2 մրցանակի: 2005թ. ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիա, իսկ 2006թ. մասնակցելով «Կանաչ գոտի» նախագծին` դարձել է թատրոնի մեներգչուհի: 2006-09թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներում: 2009թ-ից աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարուհի: Վարել է «Շոու նյուզ», «Փոփ հանրագիտարան» հաղորդումներըը: Նկարահանվել է «Ավելորդը», « Ես եմ» , «Սուպեր մամա» , « Սկոտչ և Վիսկի » ,
« Որոգայթ» գեղարվեստական ֆիլմերում : 2014 –ից աշխատում է Արմենիա Հեռուստատեսությունում, որպես «Full hause» սիթ-քոմի գլխավոր դերասանուհի: Համարվում է ամենառեյտինգային սիթ քոմի առանցքային կերպար: 2015 ին հանդես է եկել դուետով հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանի հետ

http://arpigabrielyan.com
Arpi
Gabrielyan
Arsho Harutyunyan

Ռեժիսոր, դերասան
ՀՀ վաստակավոր արտիստ

Ծնվել է 1977թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: 1998թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտինցյանի արվեստանոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում:

1984-94թթ աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1996թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան:

1995թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում: «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար: 2001թ. Քրիստոնեության ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօթյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում: 2009թ-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների: 2013թ. «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար:
2015թ. Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: 2015թ. Հանրապետության տոնի առթիվ, բեմական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Արշալույս Ֆրունզեի Հարությունյանին շնորհվել է «ՀայաստանիՀանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում:

Ֆիլմոգրաֆիա

2011թ. նկարահանել է Ա.Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք օպերան
2012թ. հանդիսացել է Ա.Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրոդյուսերը:
2013թ. նկարահանել է «Ալպինիստները» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)
2014թ. նկարահանել է «Դիպուկահարը 2″ Մահվան իրավունք» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան):
2014 Ա. Երնջակյանի «Խավարում» ֆիլմի պրոդյուսեր։
2015 Ա.Երնջակյանի «Ժաննա» կինոկատակերգության պրոդյուսեր:
2015 նկարահանել է «Սկոտչ և վիսկի» գեղարվեստական կինոնկարը:
2016 նկարահանել է «Հայրեր» արկածային մարտաֆիլմը BERG SOUND (Ռուսաստան):
2016 Արտադրության փուլում է «Փոքրիկ արքայադստեր անհավանական ճամբորդությունը» արկածային ֆիլմը` արտադրությունը BERG SOUND (Ռուսաստան)։

https://goo.gl/UiRpi4
+37491326072
Arshaluys
Harutyunyan
Rafael Yeranosyan

Ծնվել է 1981 թ. հուլիսի 25-ին։ Ավարտել է Հայֆիլմ-ի կինոդերասանի ստուդիան: Կամերային թատրոնի դերասան է 2006 թվականից: Ռաֆայելը նկարահանվել է “Քրմուհի” և “Ալաբալանիցա” ֆիլմերում, “Կարգին հաղորդում” մանրապատումներում , այժմ զբաղված է “Կարգին սերիալ”-ում և “32 ատամ” հեռուստանախագծում:
2011 թ. հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Ռաֆայել Երանոսյանը ստացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհակալագիր:

Rafael
Yeranosyan
Raffi Youredjian

Some say every inch of this earth has been covered and all the great foolhardy expeditions have already been done. Those people have never cycled around the little known country of Armenia. This is the story of a 1,000-kilometer cycling journey full of history, drunken descents down mountains, and marriage proposals around every turn.

Raffi
Youredjian
Sammy Flash
,

One of the most refined and sought after house DJ’s and producers. From deep to techno, which also reflects itself in his productions and remixes.

818.390.3736
Samvel
Khachoyan

Updating ..
Your cart is currently empty.