Actress

Sort By: Full Name
Arpi Gabrielyan

Ծնվել է 1989թ. նոյեմբերի 18-ին: 2006թ. ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը և արվեստի դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժինները: 2001-05թթ մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան երգի մրցույթին և արժանացել 2 մրցանակի: 2005թ. ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիա, իսկ 2006թ. մասնակցելով «Կանաչ գոտի» նախագծին` դարձել է թատրոնի մեներգչուհի: 2006-09թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներում: 2009թ-ից աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավարուհի: Վարել է «Շոու նյուզ», «Փոփ հանրագիտարան» հաղորդումներըը: Նկարահանվել է «Ավելորդը», « Ես եմ» , «Սուպեր մամա» , « Սկոտչ և Վիսկի » ,
« Որոգայթ» գեղարվեստական ֆիլմերում : 2014 –ից աշխատում է Արմենիա Հեռուստատեսությունում, որպես «Full hause» սիթ-քոմի գլխավոր դերասանուհի: Համարվում է ամենառեյտինգային սիթ քոմի առանցքային կերպար: 2015 ին հանդես է եկել դուետով հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանի հետ

http://arpigabrielyan.com
Arpi
Gabrielyan

Updating ..
Your cart is currently empty.